ԵԼ. Մանչեսթեր Յունայթեդը կամային հաղթանակի հասավ ԼԱՍԿ-ի դեմ խաղում
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել էր ավստրիական ԼԱՍԿ-ին: Առաջին խաղում «Յունայթեդը» 5 անպատասխան գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը:
«Յունայթեդը» խաղը սկսեց կիսապահեստային կազմով: Պատասխանի խաղի առաջին խաղակեսն անցավ իներտ պայքարում: Երկրորդ խաղակեսի 10-րդ րոպեին Վիզինգերը հեռվից կատարած տպավորիչ հարվածով առաջ մղեց հյուրերին, սակայն 2 րոպե անց Լինգարդը հավասարեցրեց հաշիվը՝ 1-1: Անգլիական թիմը կարողացավ հաղթանակ կորզել ամենավերջում. 88-րդ րոպեին Մատայի՝ խաղում արդեն 2-րդ գոլային փոխանցումից հետո «կարմիր սատանաներին» առաջ մղեց Մարսիալը՝ 2-1:
Մատան ԵԼ-ի ընթացիկ մրցաշրջանում կատարել է 5 գոլային փոխանցում ու լավագույնն է այս պահին:
«Յունայթեդը» դիմակայությունում հաղթեց ընդհանուր 7-1 հաշվով:
1/4 քառորդ եզրափակչում «Յունայթեդը» կմրցի «Կոպենհագենի» հետ:
Կարծիքներ