Պայթյուն՝ Պակիստանում հանրահավաքի ժամանակ. նվազագույնը 39 մարդ է տուժել
Պակիստանի Կարաչի քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նռնակի պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել նվազագույնը 39 մարդ: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով տեղական Dawn թերթին:
Նշվում է, որ հանրահավաքը կազմակերպել է «Ջամաաթ ի Իսլամի» կազմակերպությունը Հնդկաստանի կողմից հյուսիսային Ջամմա և Քաշմիր նահանգների հատուկ կարգավիճակի չեղարկման միամյակի առթիվ: Այս նահանգների նկատմամբ Պակիստանը տարածքային հավակնություններ ունի:
Իրավապահների խոսքերով՝ հանրահավաքի ժամանակ 2 մարդ մոտոցիկլետով ընթանալիս նռնակ են նետել գլխավոր բեռնատարի շուրջ: Տուժածների մեծ մասը ստացել է թեթև վնասվածքներ, միայն 1-ի վիճակն է գնահատվում ծայրահեղ: Բացի դա, պայթյունի հետևանքով փշրվել են մոտակայքում գտնվող ավտոմեքենաների ապակիները:
Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել են «Սինդհուդեշի հեղափոխական բանակի» անջատողականները:
Կարծիքներ