Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց ՀՀ ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստի

Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց ՀՀ ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստի

Կառավարությունը հունվարի 5-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի մինչև 21 տարեկանների  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում հանդես եկող Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ նախագահի հրամանագրով այս երեք անձանց 2019-ին քաղաքացիություն է շնորհվել:

Նրանց կառավարության որոշմամբ տարկետում է տրվել   մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում