«Ռոմա»-ն զիջեց «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվել էր «Բոլոնիա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բոլոնիա»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց առաջին կեսի 35-րդ րոպեին խփած միակ գնդակի շնորհիվ հաղթանակի հասնել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնաց 5-րդ տեղում և ունի 25 միավոր: Առաջատարը 35 միավորով «Նապոլի»-ն է:
Կարծիքներ