«Օմիկրոն» շտամը հասել է ԱՄՆ
ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպք։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը ՝ վկայակոչելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի տվյալները։
Ինչպես ճշտում է հեռուստաալիքը, «օմիկրոն» շտամով վարակվելու դեպք է հայտնաբերվել Կալիֆոռնիա նահանգում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ վստահություն էր հայտնել, որ «վաղ թե ուշ» կորոնավիրուսի այդ շտամը կհայտնվի ԱՄՆ-ում:
Վարակվածը ամբողջական պատվաստված մարդ է, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանել է նոյեմբերի 22-ին, հայտնել է ամերիկացի գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչին:
Կարծիքներ