Կաքավասար գյուղի մոտակայքում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ

Կաքավասար գյուղի մոտակայքում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 14:42-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավասար գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:21-ին, մարվել՝ 19:30-ին: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում