Համալսարանականների արժանապատիվ վարձատրությունը՝ բարեփոխումների կարևոր պայման.ԵՊՀ
Երևանի պետական համալսարանում բարեփոխումների իրականացման կարևորագույն գործոններից է համալսարանականների աշխատավարձերի բարձրացումը և խրախուսական տարբեր միջոցների կիրառումը։
Ընթացիկ տարում բարելավվել է ԵՊՀ աշխատակիցների բժշկական ապահովագրության փաթեթը, սահմանվել են խրախուսական միանվագ պարգևավճարներ միջազգային հեղինակավոր պարբերականներում հոդվածներ հրատարակելու դիմաց։
Համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանի համաձայն՝ ԵՊՀ հիմնական աշխատակիցներն այս տարի՝ արձակուրդից առաջ, ստացել են պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով դրամական պարգևատրում։ 2022 թ. սեպտեմբեր ամսից 10 տոկոսով բարձրանալու են պրոֆեսորների, իսկ 2023 թ. հունվար ամսից՝ ԵՊՀ բոլոր աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը։
ԵՊՀ բարեփոխումների շրջանակում մշակվում են համալսարանականների աշխատավարձերի բարձրացման, աշխատանքային պայմանների բարելավման մի շարք նոր ծրագրեր, որոնք տարբեր եղանակներով կնպաստեն ԵՊՀ կրթության որակի բարելավմանն ու գիտահետազոտական գործունեության ակտիվացմանը։
Կարծիքներ