Պուտինը հերքել է Չինաստանի հետ ռազմական դաշինք ստեղծելու մասին լուրերը

Պուտինը հերքել է Չինաստանի հետ ռազմական դաշինք ստեղծելու մասին լուրերը

«Մենք Չինաստանի հետ որևէ ռազմական դաշինք չենք ստեղծում։ Այո, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում էլ ունենք համագործակցություն, չենք թաքցնում, բայց թափանցիկ է, այդտեղ գաղտնի ոչինչ չկա»։

Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հերքելով Չինաստանի հետ ռազմական դաշինք ստեղծելու մասին լուրերը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը զարգացնում են համագործակցությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցությունը, սակայն «սա ռազմական դաշինք չէ»։

Պուտինը հավելել է, որ Մոսկվայի և Պեկինի համագործակցությունը վտանգ չի ներկայացնում Արևմուտքի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում