50 միլիոն ռուսաստանցի Է պատվաստվել COVID-19-ի դեմ. «Ռոսպոտրեբնադզոր»

50 միլիոն ռուսաստանցի Է պատվաստվել COVID-19-ի դեմ. «Ռոսպոտրեբնադզոր»

Ռուսաստանի շուրջ 50 միլիոն քաղաքացի Է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի փոխղեկավար Վյաչեսլավ Սմոլենսկին:

«ՌԴ-ում մշակել եւ գրանցել են հայրենական արտադրության հինգ պատվաստանյութ: Զանգվածային պատվաստումը մեկնարկել Է ՌԴ նախագահի որոշմամբ՝ 2021 թվականի հունվարին: Արդեն ներարկում Է ստացել գրեթե 50 միլիոն ռուսաստանցի»,-ասել Է Սմոլենսկին՝ սեպտեմբերի 30-ին ելույթ ունենալով COVID-19-ի խնդիրներին նվիրված ռուս-չինական խորհրդաժողովի ընթացքում:

Ավելի վաղ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել Էր, որ Ռուսաստանում գրեթե 47,5 միլիոն մարդ ստացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին բաղադրիչը, լիովին պատվաստվել Է երկրի 41 միլիոն քաղաքացի: ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը մեկնարկել Է հունվարի 18-ին, ներկայում բնակչության համար հասանելի պատվաստանյութերն են՝ «Սպուտնիկ V»-ն, «Սպուտնիկ Լայթ»-ը, որոնք մշակվել են առողջապահության նախարարության Գամալեյայի անվան կենտրոնում, «Ռոսպոտրեբնադզոր»-ի «Վեկտոր» կենտրոնի «ԷպիՎակԿորոնա»-ն եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնի «ԿովիՎակ» պատվաստանյութը: Նաեւ գրանցվել Է կորոնավիրուսի դեմ «ԷպիՎակԿորոնա-H» պատրաստուկը, որը ներկայում դեռ չի օգտագործվում, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում