ԱՄՆ-ը հայտարարել Է, որ պատրաստ Է համագործակցություն սկսելու ԿԺԴՀ-ի հետ
Վաշինգտոնը թշնամական մտադրություններ չունի Փհենյանի նկատմամբ եւ պատրաստ Է սկսելու երկկողմ համագործակություն: Սեպտեմբերի 30-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմը՝ Ջակարտայում իր հարավկորեացի պաշտոնակից Նո Գյու Դոկի հետ կայացած բանակցություններից հետո:
«Մենք նախկինի պես բաց ենք Փհենյանի հետ փոխգործակցության համար՝ երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի ամբողջ սպեկտրի քննարկման նպատակով: Ցանկանում եմ առանձնապես նշել, որ Միացյալ Նահանգները թշնամական մտադրությունների չունի ԿԺԴՀ-ի նկատմամբ»,- ասել Է ամերիկացի դիվանագետը: Նա նաեւ հավաստել Է Վաշինգտոնի պատրաստակամությունը համագործակցելուՓհենյանի հետ հումանիտար ոլորտում:
Սեպտեմբերի 30-ին ավելի վաղ Նո Գյու Դոկը եւ Սոն Կիմը անցկացրել են եռակողմ առցանց բանակցություններ իրենց ճապոնացի պաշտոնակից Տակեհիրո Ֆունակոսիի հետ: Առավոտյան Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը, ելույթ ունենալով 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի (միապալատ խորհրդարան) հինգերորդ նստաշրջանում, ասել Է, որ Վաշինգտոնը նախկինի պես թշնամաբար Է վերաբերվում Փհենյանի նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի կողմից ռազմական սպառնալիքը մինչեւ հիմա պահպանվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ