ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրաքում և Սիրիայում հարվածները երկարաժամկետ չեն լինի

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրաքում և Սիրիայում հարվածները երկարաժամկետ չեն լինի

ԱՄՆ-ի ներկայիս ռազմական հարվածները Իրաքում և Սիրիայում՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան զորքերի վերջին հրթիռակոծման, երկարաժամկետ արշավ չեն լինի: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը։

«Ոչ, դա այդպես չէ», - ասաց ԱՄՆ պաշտպանության պաշտոնյան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պետք է «երկարաժամկետ արշավ» սպասել Իրաքում և Սիրիայում հարվածների հետ կապված:

«Բայց ես չեմ մանրամասնի, թե ինչպիսին կարող են լինել ապագա գործողությունները: Ես պարզապես կասեմ, որ դրանք կիրականացվեն այնպես, ինչպես և որտեղ մենք որոշենք», - ասաց Ռայդերը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում