Լոռու մարզպետարանի աշխատակազմն անձամբ է հետեւել է ճանապարհների մաքրման գործընթացին
Լոռու մարզպետարանի աշխատակազմը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորութամբ, փոխմարզպետներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցների և մարզի համայնքների ղեկավարների հետ համագործակցությամբ արդեն երկու օր է՝ մինչև ուշ գիշեր անձամբ են հետևում միջպետական, հանրապետական, մարզային և միջհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքներին:
Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ աննախադեպ տեղումները, չընդհատվող ձնաբուքը դժվարին իրավիճակ են ստեղծել ճանապարհներին:
Չնայած աշխատանքներ տարվում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով, հատկապես միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին դժվարություններ են առաջանում:
Եղանակային խիստ պայմանները, չընդհատվող ձյունն ու բուքը թույլ չեն տալիս շուրջօրյա աշխատող ճանապարհաշինարարներին ապահովել անվտանգ երթևեկություն։
Ներկա պահին միջհամայնքային ճանապարհներն ամբողջությամբ մաքրված են և անցանելի, բեռնատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի են հատկապես Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Երևան ճանապարհահատվածները:
Կարծիքներ