Յուվեն որոշել է չհեռացնել Ալեգրիին
Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր չէ հեռացնել գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, ում պարբերաբար քննադատում են Իտալիայում, այդ թվում՝ Իտալիայի գավաթում «Ինտերից» կրած պարտությունից հետո նրա անխոհեմ պահվածքի համար։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։
«Ծեր սինյորան» դադարեցրել է 55-ամյա մասնագետի հետ պայմանագրի վաղաժամ խզման մասին խոսակցությունները, որն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։ Ակումբի ղեկավարներին գոհացրել է թիմի՝ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալն ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի ներկայիս երրորդ տեղը, ուր«Յուվեն» բարձրացավ 15 միավորի պատժի կասեցումից հետո։
Նշվում է, որ այս տեղեկությունը, եթե ճիշտ է, կարող է զայրացնել Զինեդին Զիդանին, որը ծրագրում էր այս ամառ բանակցել «Յուվենտուսի» հետ: Ավելի վաղ նա կորցրել էր Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու իր հնարավորությունը, քանի որ ֆեդերացիան երկարաձգել էր պայմանագիրը Դիդյե Դեշամի հետ Կատարում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչից հետո։
Կարծիքներ