Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ քննարկվել են Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված հարցերը
«Հայաստանում օտարերկրյա ներդրումներով գործող ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ նախօրեին տեղի ունեցած «Բիզնես-նախաճաշ»-ի ձևաչափով հանդիպմանը քննարկել ենք Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված հարցերը»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ հրապարակելով հանդիպումից լուսանկարներ և նշելով, որ լսելով օտարերկրյա ներդրողներին հուզող հարցերը, առկա խնդիրները՝ պետական հատվածի գործընկերների հետ քննարկվել են դրանց լուծման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները:
Կարծիքներ