Ռիհանայի ոճային տեսքը` նյույորքյան փողոցներում (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի երգչուհի Ռիհանային նկատել են Նյու Յորքի «Նոբու» ռեստորան ժամանելիս՝ կարմիր կաշվե բաճկոնով և երկար հյուսքերով, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Պարբերականը նշել է, որ 33-ամյա աստղը կրել է կարմիր կաշվե բաճկոն, ջինսե տաբատ և սև կոշիկներ՝ իր տեսքն ամբողջացնելով շքեղ ժամացույցով, ոսկյա շղթաներով և երկար հյուսքերով։
Դիմահարդարման համար Ռիհանան ընտրել է կարմիր շրթներկ և ներկայացել կարմիր մատնահարդարմամբ։
Ավելի վաղ երգչուհուն նկատել էին մոր 52-րդ տարեդարձին ժամանելիս՝ շագանակագույն կաշվե բաճկոնով և ձեռնոցներով։
Կարծիքներ