Քամու հետեւանքով Երևանում ծառեր են տապալվել

Քամու հետեւանքով Երևանում ծառեր են տապալվել

Քամու հետեւանքով Երևանի մի շարք վարչական շրջաններում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել։ Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։

Շենգավիթ վարչական շրջանում՝ Եղբայրության 12 հասցեում, թեղին ընկնելով փակել է ճանապարհը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Լեփսիուսի 17 հասցեում էլ ծիրանենի է տապալվել: 

Նշվում է, որ կազմակերպության աշխատակիցներն օպերատիվ են արձագանքել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում