Շվեդիան Ուկրաինային կնվիրաբերի կես միլիարդ կրոնի հրետանային զինամթերք
Շվեդիան Ուկրաինային կնվիրաբերի մոտ 500 միլիոն շվեդական կրոնի (մոտ 46,4 միլիոն դոլար) հրետանային զինամթերք՝ իր յոթերորդ օգնության փաթեթի շրջանակներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է երկրի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Շվեդական աջակցության յոթերորդ փաթեթը բաղկացած է մոտ 500 միլիոն շվեդական կրոն արժողությամբ հրետանային զինամթերքից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ այդ զինամթերքը համատեղելի է ներկայումս օգտագործվող հրետանային համակարգերի հետ և կարող է օգտագործվել առաքումից անմիջապես հետո։
Կարծիքներ