Facebook-ում և Instagram-ում տարբեր երկրներում խափանումներ են արձանագրվում
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը տարբեր երկրներից բողոքում են ծառայության խափանումներից, ասվում է Downdetector կայքի տվյալներից, որը վերահսկում է ինտերնետային ռեսուրսների խափանումներն ու անջատումները։
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ֆեյսբուք»-ի հետ կապված խնդիրները սկսվել են Երևանի ժամանակով մոտավորապես 18։30-ին:
Խնդիրների վերաբերյալ ամենաշատ բողոքները գալիս են ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Գերմանիայից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից և այլ երկրներից։
Խափանումներ են արձանագրվում նաև «Ինստագրամ»-ի աշխատանքում։
Կարծիքներ