ՔՊ-ի նախընտրական շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը, նրան կօգնեն Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին ասաց ՔՊ հանրային կապերի համակարգող, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նա ասաց, որ ՔՊ նախընտրական շտաբը համակարգելու են Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:
Ալեքսանյանը հայտնեց, որ առաջիկայում կհրապարակվի նաեւ նախընտրական ցուցակը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարգախոսն է ՝«Ապագա կա»:
Կարծիքներ