Տասնմեկ լաբորատորիաներում կատարվել է 200 507 թեստավորում

ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող 11 լաբորատորիաներում փետրվարի 3-ից առ օգոստոսի 27-ը կատարվել է կորոնավիրուսային հիվանդության 200 507 թեստավորում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, թեստավորումների գերակշիռ մասն իրականացրել են առողջապահության նախարարության ենթակայության հաստատությունները, որոնց ընդհանուր թիվը կազմում է 151 806 հետազոտություն` իր մեջ ներառելով նաև պաշտպանության նախարարության տվյալները:
Ամբողջական բացվածքը՝ ստորև.
ՀՎԿԱԿ (Երևան, Լոռի, Շիրակ, Սյունիք, ներառյալ ՊՆ)
136777
ՊՐՈՄ-ՏԵՍՏ ՍՊԸ
18058
Նատալի ֆարմ ՍՊԸ Աստղիկ բժշկական կենտրոն
13007
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ
12842
Էկոսենս ՍՊԸ
8768
Գիսանե ՍՊԸ
7000
ՁԻԱՀի կանխարգելման հանրապետական կենտրոն ՊՈԱԿ
2187
Նորմեդ ՍՊԸ
1550
Սիրմեդ ՍՊԸ
205
Դիագեն Պլյուս Վիրուսաբանություն ՍՊԸ
68
Ա.Բ.Մեդ ՍՊԸ
45
Ընդհանուր
200507
Կարծիքներ