Պուտինին զեկուցել են Զելենսկիի` Դոնբասում հանդիպելու գաղափարի մասին. Պեսկով

Պուտինին զեկուցել են Զելենսկիի` Դոնբասում հանդիպելու գաղափարի մասին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զեկուցվել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի` Դոնբասում հանդիպելու գաղափարի մասին, բայց համոզված չեմ՝ արդյո՞ք նա ծանոթացել է այդ դիմումին: Այս մասին չորեքշաբթի «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

«Նախագահին այդ մասին օպերատիվ կերպով զեկուցել են, բայց ես դեռ համոզված չեմ, որ նա ժամանակ է ունեցել ծանոթանալու: Նա այս գիշերվա մեծ մասն անցկացրել է ուղերձի տեքստի վրա աշխատելով: Եթե նա ժամանակ ունենա ծանոթանալու, ապա այդ մասին կտեղեկացվի»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

 Պեսկովը ընդգծել է, որ Պուտինի ու Զելենսկիի հանդիպման համար պետք է լինեն որոշակի նախադրյալներ: Միաժամանակ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ վերջերս Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ Ուկրաինայի առաջնորդի կողմից պաշտոնական դիմումներ չեն եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում