Գոռ Սահակյանը առաջին վարժությունից հետո 3-րդն է․ ծանրամարտի ԵԱ

Գոռ Սահակյանը առաջին վարժությունից հետո 3-րդն է․ ծանրամարտի ԵԱ

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ են դուրս եկել մինչև 73 կգ քաշային ծանրորդները։

Հայաստանը ներկայացնում է Գոռ Սահակյանը։ Պոկում վարժությունում մրցումներն արդեն ավարտվել են, Գոռ Սահակյանը սանձել է 150, ապա նաև 153 կգ կշռող ծանրաձողերը։ Մոտեցումը 156 կգ-ին Գոռը ձախողել է։

Այս ցուցանիշով հայ մարզիկը նվաճել է փոքր բրոնզե մեդալ։ Մրցումները շարունակվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում