Նոր Զելանդիայի վարչապետը նախարարին պաշտոնանկ է արել՝ բացահայտելով արտամուսնական կապը
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը պաշտոնանկ է արել միգրացիայի, աշխատանքի և անվտանգության հարցերով նախարար Իեն Լիս Գալոուեյին, քանի որ բացահայտվել է, որ պաշտոնյան սիրային կապի մեջ է եղել աշխատակազմի անդամներից մեկի հետ:
Ինչպես նշում է South China Morning Post-ը, վարչապետը, մեկնաբանելով որոշումը, նշել է, որ Լիս Գալոուեյն այս ամենից հետո այլևս «պիտանի» չէ նախարարի պաշտոնում:
Արդերնը նշել է, որ թեև ինքը բարոյական խրատ չի տալիս նախարարին, սակայն «վերջինս չի արդարացրել այն պահվածքը, որը ես նրանից որպես նախարար ակնկալում էի աշխատավայրում մշակույթի և չափորոշիչների ձևավորման առումով»:
Լիս Գալոուեյը, որն ամուսնացած է և երեք երեխա ունի, կարճ հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդունելով, որ ինքը միանգամայն ոչ պատշաճ վարք է դրսևորել՝ դավաճանելով ընտանիքին:
Աղբյուրը մանրամասնում է, որ պաշտոնյայի սիրավեպի մանրամասները վարչապետի գրասենյակ է ներկայացրել ընդդիմության առաջնորդը:
Կարծիքներ