Բոռնեո կղզում 10 օրանգուտանի բաց են թողել վայրի բնություն
Իդոնեզիայի Բոռնեո կղզում 10 օրանգուտանի բաց են թողել վայրի բնություն կորոնավիրուսով վարակման վտանգի պատճառով, հաղորդում է AFP-ը:
Կենդանիներին հասցրել են ուղղաթիռով կղզու խիտ ջունգլիների միջով: Օրանգուտաններն ունեն մարդու ԴՆԹ-ի 97 տոկոսը, այդ պատճառով շրջակա միջավայրի պաշտպաններն ուշադիր հետեւում են վարակի նշաններին: Պանդեմիան աննախադեպ խնդիրներ է ստեղծել կենդանիների պահպանության հարցով ջանքերի համար:
Թռիչքից առաջ օրանգուտաններին ներարկել են տրանկվիլիզատոր եւ տեղադրել տրանսպորտային վանդակներում:
Վայրէջքից հետո կապիկները կարճ զբոսանք են կատարել նավակի վրա, որից հետո տեղափոխվել են Բուկիտ Բատիկապ արգելոց անտառ:
Կարծիքներ