Համաձայնագրի ընդունմամբ կամրապնդվեն հայ-ֆրանսիական տնտեսական կապերը․ ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին գումարված արտահերթ նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որն ստորագրվել է 2018 թվականի մայիսի 28-ին Երևանում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ համաձայնագրով հնարավորություն է ստեղծվում Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության ներկայացուցչություններ բացելու համար: Նախարարի խոսքով՝ վերոնշյալ երկու կառույցները Հայաստանում գործունեություն են ծավալում 2013 թվականից, եւ համաձայնագրի վավերացումը կարող է նպաստել հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ընդլայնմանը, ներդրումների ներգրավմանն ու Հայաստանում սոցիալ-տնտեսական առաջընթացին՝ զարգացման նոր հնարավորություններ ընձեռելով:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Նա կարևորել է համաձայնագիրն ու դրանից բխող գործողությունները, սակայն տարակուսանք հայտնել տնտեսության հետագա զարգացման առնչությամբ:
Կարծիքներ