Տոկիոն բանակցություններ է սկսում Սինգապուրի հետ պաշտպանական տեխնիկայի և տեխնոլոգիաների փոխանցման շուրջ
Ճապոնիան և Սինգապուրը սկսել են բանակցային գործընթաց՝ ուղղված սինգապուրյան կողմին պաշտպանական տեխնիկայի և տեխնոլոգիաների մատակարարման մասին համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարվել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի, Ճապոնիայի կառավարության ղեկավար Ֆումիո Կիշիդայի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
«Տարածաշրջանում անվտանգության բարդ իրավիճակի ֆոնին մենք բանակցություններ ենք սկսել պաշտպանական տեխնիկայի և տեխնոլոգիաների փոխանցման շուրջ», - ասել է Կիշիդան։ Նա նաև ընդգծել է, որ Ճապոնիան և Սինգապուրը պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ համագործակցության զարգացումը լայն ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։
Կարծիքներ