Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանի ուղերձը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանի ուղերձը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի հայրենակիցներ.
Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ:
Այս տոնը յուրաքանչյուրիս համար լավագույն առիթ է խորհելու մեր պետության անցած ուղու, հաջողությունների ու փորձությունների, ձեռքբերումների և մարտահրավերների մասին, նաև կարևոր հնարավորություն՝ նախանշելու մեր ապագա ծրագրերը:
Վստահեցնում եմ, որ մենք հաստատակամ ենք իրականացնելու հետևողական քայլեր՝ ուղղված մեր Հայրենիքի հետագա հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը: Համոզված եմ, որ ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակներին՝ ապավինելով մեր ժողովրդի միասնականությանը, դարավոր ավանդույթներին և ամուր հավատքին:
Մենք այլևս ճանապարհ չունենք թուլանալու, մենք գործով պետք է ապացուցենք, որ իրավունք ունենք ապրելու և արարելու, շենացնելու այն երկիրը, որ մեզ է ժառանգվել այնքան զոհողությունների գնով:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ, մեր երկրին ու ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, ամենայն բարիք և համազգային նպատակների իրականացում։
Կարծիքներ