Իրանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 580-ի

Իրանի հյուսիսարևմտյան Արևմտյան Ադրբեջանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 580-ի։ Այդ մասին կիրակի Երիտասարդ լրագրողների ակումբին հայտնել է նահանգապետ Մոթամեդյանը:
«Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով այս պահի դրությամբ տուժել է 580 մարդ, երկու մարդ մահացել է»,- հայտնում է գործակալությունը։
Մոթամեդյանը նաև նշել է, որ, նախնական հաշվարկներով, երկրաշարժը վնաս է հասցրել երկու քաղաքների և ավելի քան 70 գյուղերի, ավերածությունները կազմել են 20-ից 50%:
Կարծիքներ