Հարավային Ամերիկայի գավաթի՝ Copa America 2021-ի անցկացումը հարցականի տակ է

Հարավային Ամերիկայի գավաթի՝ Copa America 2021-ի անցկացումը հարցականի տակ է

Հարավային Ամերիկայի գավաթի (Copa America) քառասունյոթերորդ առաջնությունը չեղարկման վտանգի տակ է: Այն պետք է սկսվի հունիսի 13-ին, սակայն խնդիրներ են առաջացել:

Հիշեցնենք, որ 1983 թվականից ի վեր առաջին անգամ մրցաշարը պետք է անցկացվեր միանգամից երկու երկրներում՝ Կոլումբիայում և Արգենտինայում, բայց Կոլումբիայում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին, մրցաշարն անցկացնելու պատասխանատվությունը մնաց Արգենտինային։ Իսկ համաձայն Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONMEBOL) հայտարարության՝ հանգամանքների  վատթարացման պատճառով Արգենտինային արգելվել է հյուրընկալել Copa America 2021-ը: Հիմքեր կան ենթադրելու, որ այս երկրում կորոնավիրուսի  հետ կապված իրավիճակի վատթարացումը ղեկավար մարմիններին դրդել է այդպիսի որոշում կայացնել:

«CONMEBOL- ը վերլուծում է այլ երկրների առաջարկները, որոնք ցանկություն են հայտնել անցկացնել մայրցամաքային մրցաշարը: Նորությունները կհայտարարվեն շուտով», – ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում