ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Ռուսաստանի նախագահը բանակցում են Մոսկվայում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը այս պահին Մոսկվայում բանակցում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:
Խոսնակը նշել է, որ հանդիպումը մոտ է ավարտվելուն: Ֆարհան Հակի խոսքով՝ Գուտերեշ-Պուտին հանդիպման մի մասը տեղի է ունեցել դեմ առ դեմ ձևաչափով:
Ավելի վաղ Ֆարհան Հակը հաղորդել էր, որ ապրիլի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունենալու նաև Ուկրաինայի նախագահի և արտգործնախարարի հետ Կիեւում:
Կարծիքներ