Արմավիրում ջրամատակարարման ցանցը 40 տոկոսով կնորոգվի

Արմավիրում ջրամատակարարման ցանցը 40 տոկոսով կնորոգվի

ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ (ՀՆԾ) կողմից ներդրված միջոցներով Արմավիր քաղաքում մեկնարկել է Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը, որն իր մեջ ընդգրկում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնմանն ուղղված լայնածավալ աշխատանքներ: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանը: 

 

Արմավիրում ջրամատակարարման ցանցը բաժանվելու է 3 հատվածի: Ճնշումային գոտիների ջրամատակարարումն իրականացվելու է խորքային հորերից՝ գոյություն ունեցող ջրամբարների միջոցով: Իսկ նոր բաշխիչ համակարգերի վերջակետը լինելու է հողատարածքի սահմանագծին տեղադրված ջրաչափման հորը:

 

Շինաշխատանքները ներառելու են խողովակաշարի մատակարարումը, տեղադրումն ու փորձարկումը՝ ներառյալ փականային հորերը, տնային միացումները և այլ բնույթի աշխատանքներ: Ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքների շրջանակում էլ կառուցվելու է կոյուղագիծ, վերանորոգվելու կամ ամբողջությամբ փոխվելու են դիտահորերը:

 

Ծրագրով նախատեսված է 38.1 կմ բաշխիչ ցանցի կառուցում և 24.5 կմ երկարությամբ ջրագծերի տնային միացումների մոնտաժում, 1.5 կմ կոյուղու ցանցի վերանորոգում, 2417 հատ էլ Ջչ/Հ տեղադրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում