Ըմբիշ Մարատ Աճեմյանը 9:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ
Հորդանանում ընթացող Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը 9:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
Աճեմյանը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի ուզբեկ Քարամովի հետ։
55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը և 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։
48 կգ քաշային Մարտին Մանջիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:
Կարծիքներ