Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում հանրությանը պատվաստվել Covid-19-ի դեմ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում հանրությանը պատվաստվել Covid-19-ի դեմ

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, տեսաուղերձ է հրապարակել, որով դիմում է մարդկությանը COVID-19-ի դեմ պատվաստվելու կոչով:

«Պատվաստվելը սիրո դրսևորման ձև է», - ասում է նա:

 

Հռոմի պապը պատվաստումն անվանում է բարոյական պարտավորություն:

Նա բարձր է գնահատել հետազոտողների և գիտնականների աշխատանքը` Covid-19-ի դեմ անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութեր արտադրելու առումով:

 

«Փառք Աստծո, շատերի աշխատանքի շնորհիվ` ունենք պատվաստանյութեր, որոնք կպաշտպանեն մեզ Covid-19-ից»,- ասվում է ուղերձում:

 

«Դրանք մեզ տալիս են համավարակը կանգնեցնելու հույս, բայց միայն այն դեպքում, եթե պատվաստումը հասանելի լինի բոլորին, և եթե մենք աշխատենք միասին»:

 

Նրա խոսքով` պատվաստումը համընդհանուր բարօրությունը խթանելու, միմյանց և հատկապես ամենախոցելիների մասին հոգ տանելու պարզ միջոց է:

 

«Ես աղոթում եմ Աստծուն, որ յուրաքանչյուրը կարողանա նվիրաբերել իր ավազահատիկը, սիրո փոքրիկ ժեստը: Որքան էլ փոքր լինի, սերը միշտ մեծ է: Նպաստեք այս փոքր ժեստերին` ավելի լավ ապագայի համար»,- ասվում է ուղերձում:

 

Նշենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ևս պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում