Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և մառախուղ։
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-7 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է անձրև։
Կարծիքներ