Սահմանազատման ընթացքում որևէ գյուղ չի զրկվի ճանապարհից. վարչապետը՝ մեկնարկած գործընթացի մասին
Սահմանազատման համաձայնության ամենակարևոր քաղաքական արձանագրումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրը դառնում է բազային սկզբունք երկրների միջև սահմանազատման համար, որն արձանագրվելու է կանոնակարգով:
Այս մասին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սահմանազատման ընթացքում որևէ գյուղ չի զրկվի ճանապարհից: Երկրի ղեկավարի գնահատականով՝ այս որոշման իրականացումը բարձրացնելու է մեր երկրի ինքնիշխանությունը, երկրի միջազգային հեղինակությունը:
Կարծիքներ