140 ինքնաթիռ ու կործանիչ, ցամաքային և ծովային ուժեր. ՆԱՏՕ-ն պատարաստվում է զորավարժությունների
ՆԱՏՕ-ն կանցկացնի նոր՝ «Ramstein Flag 24» զորավարժություն: Բազմակողմ մարտավարական միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 11-ը Արևմտյան Պելոպոնես թերակղզում:
Այս մասին հայտնում է UK Defense Journal առցանց հրատարակությունը։
Նշվում է, որ զորավարժություններն ուղղված են դաշնակից 13 երկրների օդային, ծովային և ցամաքային պաշտպանության մարտավարության կատարելագործմանը։
Դրանցում ներգրավվելու է ավելի քան 140 ինքնաթիռ՝ ներառյալ կործանիչներ, ցամաքային ուժեր, ռազմածովային ուժեր և հատուկ նշանակության ջոկատներ։
«Զորավարժությունները համատեղում են տեսությունը գործնական դաշտային ուսուցման հետ, հարթակ տրամադրելով բարձր տեխնոլոգիական մարտավարական հակաօդային պաշտպանության փորձարկման և հակահրթիռային պաշտպանության ռազմավարությունը բարելավելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Ramstein Flag 24»-ը, ՆԱՏՕ-ի աղբյուրների համաձայն, կնախապատրաստվի բարդ օպերատիվ մարտահրավերներին դիմակայելու համար, որն արտացոլում է դաշինքի պատրաստվածությունը՝ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում:
Կարծիքներ