Լեհ սահմանապահները Բալթիկ ծովում ռուսական բեռնատար նավ են ձերբակալել
Լեհ սահմանապահները շաբաթ օրը Բալթիկ ծովի Գդանսկի ծոցում ձերբակալել են ռուսական բեռնատար Ռուսլանա նավը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է լեհական Sea Portal մասնագիտացված կայքը ։
Սանկտ Պետերբուրգից տրանսպորտային ընկերությանը պատկանող նավը արագությամբ շարժվել է ուղիղ դեպի Սոբեշևսկի կղզու լողափ նախատեսված ջրային ճանապարհից դուրս։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը մոտավորապես ժամը 04:00-ին: Անձնակազմը չի արձագանքել սահմանապահ ծառայությունների զանգերին։
Լողափից մեկ կիլոմետր հեռավորության վրա բեռնանավը 180 աստիճանի շրջադարձ է կատարել՝ խուսափելով շրջվելուց։
Ըստ աղբյուրի՝ բեռնատարի կապիտանը և երկու սպա հարբած են եղել։ Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լեհաստանում միջադեպի վերաբերյալ վարույթ է հարուցվել, մասնավորապես, Գդինիայի ծովային վարչության մասնակցությամբ։
Marine Traffic պորտալի տվյալներով՝ նավը ներկայումս գտնվում է Գդանսկի նավահանգստում։
Կարծիքներ