Շինաշխատանքների պատճառով փակ են լինելու Ստեփանակերտ քաղաքի որոշ փողոցներ
Արցախի Ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ իրազեկելով փակ փողոցների մասին:
«Հարգելի հայրենակիցներ ՆԳ նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ այսօր ժամը ժամը 11:00-ից մինչև 14:00-ը՝ շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով երկկողմանի կփակվեն Ստեփանակերտ քաղաքի Կամո-Թումանյան և Թումանյան-Տ.Մեծ խաչմերուկները:
Ճանապարհային ոստիկանությունը հայցում է Ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ