Սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող բարեփոխումներով պայմանավորված հանրային քննարկում կանցկացվի
Oգոստոսի 4-ին` ժամը 11:00-ին, «Անի» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախաձեռնությունը պայմանավորված է սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, մասնավորապես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ։
Կարևորվում է մեր երկրում՝ համայնքներում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը, սոցիալական պաշտպանության ոլորտում միասնական քաղաքականության վարումը և ընդհանուր մոտեցումների որդեգրումը։
Համայնքում կայացած սոցիալական աշխատանքի և միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների աշխատանքները փոխլրացնելու են սոցիալապես խոցելի խմբերի, ընտանիքների կամ անձանց համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը։
Վերոնշյալ օրենքներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները վերաբերում են սոցիալական պաշտպանության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական պաշտպանության ոլորտում լիազորությունների իրականացման հնարավորությունների մեծացմանը, որով կապահովվի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներդաշնակեցված գործունեություն։
Հաշվի առնելով նշյալ գործընթացների հանդեպ հանրության, շահագրգիռ կողմերի, գործընկեր կազմակերպությունների հետաքրքրությունն ու վերջիններիս հետ այն քննարկելու անհրաժեշտությունը, Նախարարությունը հրավիրում է հետաքրքրված բոլոր կազմակերպություններին մասնակցել քննարկմանն ու իրենց ներդրումն ունենալ սոցիալական պաշտպանության ոլորտի կայացմանը նպաստող կարևոր գործընթացներից մեկում։
Միջոցառումը կազմակերպվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ՝ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում։
Կարծիքներ