Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում

Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում

Բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ ժամը 18:00-ից, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-13-00՝ Հայաստանի գրողների միությունից Երևանի քաղաքային պանթեոն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է թաղման հանձնաժողով բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ:

Հանձնաժողովը կղեկավարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում