Խաղաղություն մեր ընտանիքներին, մեր երկու՝ հայ ու եզդի ժողովուրդներին. Ռուստամ Բաքոյանի շնորհավորանքը

Խաղաղություն մեր ընտանիքներին, մեր երկու՝ հայ ու եզդի ժողովուրդներին. Ռուստամ Բաքոյանի շնորհավորանքը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ շնորհավորելով եզդիներին Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ։

 

«Թող Մալաքե Թաուսը լիակատար խաղաղություն, ներդաշնակություն և նորանոր բարիքներ բերի մեր համայնքին, մեր հայրենիքին ու աշխարհասփյուռ եզդիներին։ Եվ թող այս անկեղծ զգացումով, մտածումներով ու խորը գիտակցությամբ Նոր տարուն՝ 2021 թվականին, Մալաքե Թաուսի խորհրդով կարողանանք ներել միմյանց՝ մեկտեղելով մեր բոլոր ջանքերը միասնական ու ամուր համայնք, հզոր հայրենիք կառուցելու նվիրական գործին։

 

Խաղաղություն մեր ընտանիքներին, մեր երկու՝ հայ ու եզդի ժողովուրդներին»,- գրել է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում