Ադրբեջանական կողմը փոխանցել է ևս մեկ զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Ադրբեջանական կողմը փոխանցել է ևս մեկ զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն՝ նշելով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

 

Հայ զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

 

Այսպիսով, պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1542։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում