ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ասիայի հետ քննարկում է գազամատակարարման ծավալների մեծացման հնարավորությունը

ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ասիայի հետ քննարկում է գազամատակարարման ծավալների մեծացման հնարավորությունը

ԱՄՆ իշխանությունների և ԵՄ ներկայացուցիչները դիմել են Ասիայի մի շարք երկրների, մասնավորապես՝ Ճապոնիային, Հարավային Կորեային և Հնդկաստանին՝ Ուկրաինայում հակամարտության դեպքում դեպի Եվրոպա գազամատակարարման ծավալները մեծացնելու խնդրանքով:  

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Bloomberg-ին: Աղբյուրի տվյալներով՝ Արևմուտքն այդ հարցով բանակցություններ է վարում նաև Չինաստանի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում