Կինը փորձել է թմրամիջոց և մեծ քանակությամբ արգելված իրեր փոխանցել դատապարտված ամուսնուն

Կինը փորձել է թմրամիջոց և մեծ քանակությամբ արգելված իրեր փոխանցել դատապարտված ամուսնուն

2022 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալ Ա. Լ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ պայուսակից հայտնաբերել են երկու պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 57 գրամ քաշով բուսական զանգված, 15 հատ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 14 հատ լիցքավորիչ, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի ականջակալներ և USB լարեր:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում