«Մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար»․ Տիխանովսկայան հայտարարել է Միասնության քայլերթ Մինսկում
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձով է հանդես եկել որում կոչ է արել բելառուսցիներին մասնակցել Միասնության քայլերթին Մինսկում այսօր՝ սեպտեմբերի 6-ին։
Տեսաուղերձը հրապարակվել է Տիխանովսկայայի պաշտոնական էջում Instagram-ում։
«Դուք գիտեք, որ մեր ընտանիքում միշտ գործել է «մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար» սկզբունքը։ Եւ ես շատ ուրախ եմ, որ հենց այդ կարգախոսն է դարձել հիմնականը Միասնության քայլերթի համար, որը կկայանա վաղը՝ 14:00-ին։ Ես ողջունում եմ յուրաքանչյուրին, որը կմասնակցի։ Հիշեք՝ քանի դեռ դուք միասին եք, դուք զորեղ եք»,-հայտարարել է Տիխանովսկայան տեսագրության մեջ, որն արել էր նախօրեին՝ սեպտեմբերի 5-ին։
Կարծիքներ