Կառավարությունը հաստատել է «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» իրականացման կարգը

Կառավարությունը հաստատել է «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» իրականացման կարգը

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքում հայտնում է, որ կառավարությունը հաստատել է «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» իրականացման կարգը։

Ծրագիրը նախատեսում է ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները։ 

էներգաարդյունավետության չափանիշներին համապատասխանող են դիտարկվում հետևյալ միջոցառումները՝

  • պատերի, տանիքների, միջհարկային ծածկերի ջերմամեկուսացում,
  • էներգաարդյունավետ շինարարական նյութերի ձեռքբերում,
  • արտաքին դռների և պատուհանների ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում,
  • ջեռուցման կամ ջրատաքացուցիչ կաթսայի (գազի կամ էլեկտրականության հիմքով) և ջեռուցման համակարգի բաղադրիչների (խողովակներ, սեկցիաներ և այլն) ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում,
  • հովացման համակարգերի, էներգաարդյունավետ օդափոխիչի, օդորակիչի ձեռքբերում և տեղադրում,
  • արևային համակարգերի (ջրատաքացուցիչ, ֆոտովոլտային) ձեռքբերում և տեղադրում,
  • լուսադիոդային լամպերի և լուսատուների ձեռքբերում:
Հետևեք մեզ նաև Տելեգրամում