Զարուհի Բաթոյանը հրաժարականի դիմում չի գրել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հրաժարականի դիմում չի գրել: Այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
«Նախարարը հրաժարական չի տվել: Զարուհի Բաթոյանը ներկայում աշխատանքի մեջ է և կատարում է իր պարտականությունները»,-ասաց Սոնա Մարտիրոսյանը:
Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ կառավարության զգալի մասը փոխվելու է: Նշվում է, որ փոխվելու է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկը:
Կարծիքներ