Մրգաշատը ռեկորդակիր է
Սուբվենցիոն ծրագրերի թվով Մրգաշատն այս տարվա ռեկորդակիր համայնքների շարքում է:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքում իրականացվել են 8-րդ փողոցը՝ 5-րդ փողոցի հատման կետից մինչև 6-րդ փողոցի հատման կետի և Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հուշարձանի հարակից տարածքի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ:
Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 21 մլն 877 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 9 մլն 845 հազար դրամ, համայնքի մասնակցությունը՝ 12 մլն 033 հազար դրամ:
2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Մրգաշատում իրականացված ասֆալտապատման աշխատանքները ՏԿԵ նախարարության, Արմավիրի մարզպետարանի մասնագետների,տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության և փորձագիտական ուսումնասիրության արդյունքում չեն ընդունվել` անորակ լինելու և նախագծին չհամապատասխանելու պատճառով:
Ելնելով վերոգրյալից` կապալառու կազմակերպություններին կոչ եմ անում լիարժեք և առանց թերությունների իրականացնել շինարարական պայմանագրով սահմանված պարտականությունները:
Կարծիքներ