Ըմբիշ Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին
Հայ ըմբիշ Էրիկ Պապիկյանը (65 կգ քաշային կարգ) Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան (մինչև 17 տարեկան) աշխարհի առաջնությունում 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին։
Պապիկյանը մենամարտի երկրորդ կեսում մի քանի հաջող նետում իրականացրեց և ապահովեց հաղթանակը որակավորման փուլում, որի արդյունքներով ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում։
Մեկ այլ մեկնարկային մենամարտում՝ 55 կգ քաշային կարգում, Դավիթ Բալեյանը 8:6 հաշվով հաղթեց լեհ Պշեմիսլավ Մրոզեկին։
Ավելի վաղ, ևս Բաքվում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան առաջնությունում Հայաստանից ոսկե մեդալ նվաճեց Ջանես Նազարյանը, իսկ բրոնզե մեդալները` Արարատ Ավետիսյանը և Գևորգ Հարությունյանը։


Կարծիքներ