Շախմատի համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում կանանց Հայաստանի թիմը հաղթել է 4:0 հաշվով

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում կանանց Հայաստանի թիմը հաղթել է 4:0 հաշվով

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցել է Նորվեգիայի հավաքականի հետ և դարձյալ հաղթել 4:0 հաշվով։ 

Պայքարին մասնակցել են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը։

Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել Բոթսվանայի թիմին։
Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։ Վերջին տուրը օգոստոսի 11-ին է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում